▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե արի ու մի ասա...

Գալիս է մի պահ,երբ անգամ քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող մարդն` անկախ իր զբաղեցրած դիրքից,կոչումից ու դրանցից բխող պարտավորություններից,որևէ այլընտրանք չի գտնում,քան` փողոց դուրս գալն է...
Բնավ չուրանալով հարգանքն ու երբեմնի մտերմությունն իշխանության ներկայացուցիչներից շատերի նկատմամբ,ուզում եմ դիմել հասարակ մահկանացուիս պարզունակ հարցով.պարոնայք,լույս սփռեք նրանց մտահոգություններին,ովքեր անելանելի իրավիճակում հայտնված`այսպես,թե այնպես,հայտնվելու են փողոցում... Ինչ անել:
"Երկաթե նժույգներին " հեծած,տաքուկ առանձնատներում ապահով ու անհոգ,կուշտ ու բավարարված,երանությամբ ապրողների համար` հարցս,անշուշտ,միայն էժան ու ամոթալի կորակվի,կամ էլ ոմանք`նույն նշածս հարգանքի ու մտերմության / եթե անկեղծ է իրոք / տեսանկյունից ելնելով,գուցե,մտաբերեն` նվաստիս...բայց շտապեմ հիշեցնել,որ իմ տեսակն անուղղելի է բոլոր այն սկզբունքների առումով,որոնցով առաջնորդվել եմ միշտ... և խնդիրն` համընդհանուր է,ես էլ մեկը` ընդհանուրից...
Դե` հուշեք,ինչ այլընտրանք ունի անելանելի իրավիճակում հայտնված այս երկրի քաղաքացին:
Համբերությունը սահմաններ ունի նաև` բարձր արժեհամակարգեր դավանող մարդկանց համար:Ի դեպ` մարդկանց,ովքեր սեփական անհարմարավետությունն անտեսելով,մշտապես հանդես են գալիս` խաղարարար առաքելությամբ ու զսպվածության կոչերով:Սակայն,երբ բանն հասնում է ընտանիքին,ով է ասել,թե նրանք պակաս ծնողական հատկանիշերով են օժտված...
Գոնե` ձեր մասին մտածեք,թե չէ այս ամենն այլևս կորցնում է իր առանձգականությունը...

 

Ազատ Աբրահամյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին