▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե հիմա պատրաստվիր ողջ կյանքդ «թուրքի կոշիկ լիզողի» խարանով ապրելուն. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է  Նիկոլ Փաշինյանի՝ բազմաթիվ ոստիկաններով շրջապատված ԿԳՄՍ նախարարություն այցին։

«Հարյուրավոր ոստիկանների աչալուրջ պաշտպանության ներքո՝ կապիտուլյանտի հետ ԿԳՄՍ շենք սողոսկող քպականների թվում «հեղափոխության առաջնորդներից» մեկին նկատելով՝ հիշեցի մի դիպված ոչ վաղ անցյալից։

2018-ի ամռանը Շուշիի «Իսահակի աղբյուր» ռեստորանում այդ «առաջնորդը» հպարտորեն հայտարարում էր, որ իրենց իշխանությունը երբե՛ք չի հանդուրժի ոստիկանական վահանների հույսին մնալը։ Որ դա արմատապես կհակասի իրենց համոզմունքներին։ Ես էի, դու էիր ու իմ արցախցի ընկերը, որին վերջերս զրկեցիք հայրենիքից։

Հիշու՞մ ես, որ քմծիծաղ տվեցի։ Հիշու՞մ ես, որ վրդովվեցիր։ Դե հիմա պատրաստվիր ողջ կյանքդ «թուրքի կոշիկ լիզողի» խարանով ապրելուն։

Մտքովդ կանցնե՞ր 18-ի ամռանը՝ ինչքան եք ընկնելու, ինչ անեծքների տակ եք հայտնվելու, ում խոսքի և ում վահանների հույսին եք մնալու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին