▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դինքի սպանության գործով մեղադրյալին փորձում են հայկական ծագում վերագրել

Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, «Ազգայնական շարժում» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր, հակահայ գործունեություն ծավալող Յուսուֆ Հալաչօղլուն հայտնել է, որ «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչ Էրհան Թունջելը հայ է: Գրում է ermenihaber.am-ը:

Ըստ Հալաչօղլուի՝ Էրհան Թունջելը, ով ձերբակալվել էր Օգյուն Սամասթի (Դինքի մարդասպանը-խմբ.) անմիջական հրահանգիչը լինելու կասկածանքով, ծնվել է Էլյազըղի Թեմթե գյուղում և ծագումով հայ է:

«Բոլորը պետք է հաշվի առնեն, որ մի հայի սպանության գործում իրականում մեկ այլ հայ է ներգրավված: Այժմ չեմ ասում, թե սա ինչ իմաստ ունի, սակայն այս հանգամանքը պետք է լրջորեն քննել: Այսինքն, պետք է լավ գնահատել, թե  ո՞վքեր են Սամասթին ուղղորդել, ո՞վքեր են կանգնած գործի հետևում»,- Հալաչօղլուի խոսքերը մեջբերել է թուրքական «Բուգյուն» լրատվական կայքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին