▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիպուկահարը խփում էր մեր զինվորին, հրաման էի ստանում՝ պատասխան չտալ»․ Արշակ Կարապետյան

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը խոսել է գերիների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին, որը նա հնչեցրել էր վերջին ասուլիսի ժամանակ․ «Խոսում է գերիներից, ասում է՝ բան է պայմանավորվել, առաջին քայլը արել է։ Երբ ես նախարար էի, ինքն անընդհատ պայմանավորվում էր։ Ինձ զանգում, ասում էին, թե պայմանավորվել են ու սահմանին կրակոցներ չեն լինելու, երեկոյան դիպուկահարը խփում էր մեր զինվորին, հետևից հրաման էի ստանում՝ պատասխան չտալ։ Ինքը վախկոտ անձնավորություն է, տպավորություն է ստեղծում, թե իր հետ բանակցում են, ո՛չ, չեն բանակցում, իրեն ուղղակի ասում են` սենց պիտի անես»,- ասել է Ա․Կարապետյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին