▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիտեք այս կադրերը՝ մինչ իշխանությունը Մոսկվա-Բրյուսել-Ծերեթելի մայրուղում փորձում է համոզել․․․

Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Մինչ իշխանությունը Մոսկվա-Բրյուսել-Ծերեթելի մայրուղում փորձում է համոզել, որ Նիկոլի հրաժարականը պահանջող ընդդիմությունը ռեւանշիստ-պատերազմական է, մեր հայրենակիցների բեռնատարները շարունակում են շաբաթներով մնալ Թիֆլիսի շրջանցիկ ճանապարհին՝ այդպես էլ չկարողանալով հասնել Ռուսաստան։ Ինձ քիչ առաջ փոխանցեցին, որ արագա փչացող ապրանքներով բառնատարների հերթը մի քիչ «առաջ գցելու» համար վրացական կողմը հսկայական գումար է պահանջում։ Ի դեպ, Լարսի անցակետում Հայաստանը մաքսային կցորդ ունի՝ Արամ Թանանյան անուն-ազգանունով։ Ինչի՞ համար է սույն կցորդը եւ ինչի՞ն է կոնկրետ նա կցված՝ հուսանք այս բեսպրեդելով զբաղվող ինչ-որ մեկը կպարզաբանի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին