Մեկ շաբաթ հետո մեկնարկող ՏԻՄ ընտրությունները կդառնան սպասվող փոփոխությունների լակմուսի թուղթը: Շատ բնակավայրերում սպասվում է ոչ թե դասական իմաստով քաղաքական պայքար ՝ իշխանություն-ընդդիմություն, այլ սերունդների պայքար՝ հնի ու նորի: Օրինակ այնպիսի քաղաքներում, ինչպիսին են Ապարանը, Սևանը, Աշտարակը և այլն գործող 60-ամյա քաղաքապետերի հետ պայքարում են 30-35 տարեկան երիտասարդներ: Ամենահետաքրքիրն այն է, որ գրեթե բոլոր գործող ՀՀԿ-ական թեկնածուներին ՀՀԿ-ն պաշտոնապես չի պաշտպանում: Ամենևին չեմ ուզում պիտակավորեմ հներին (իմ փոխարեն դա անում է ՀՀ ողջ հասարակությունը), բայց կոչեմ անում նրանց կամովին և պատվով հեռանալ, հանձնելով ղեկը երիտասարդներին: Հարգելի պարոնայք, եթե անգամ փորձեք հաղթել Ձեր հակառակորդներին, միևնույն է ԲՆՈՒԹՅԱՆԸ չեք հաղթի, որովհետև բնությանը դեռ հաղթող չի եղել: Եթե չեք հավատում, դիտեք Գալուստ Սահակյանի և Հակոբ Հակոբյանի տեսանյութերը և կհամոզվեք, որ տարիքն իրենն ասում է: Հավատացեք Ձեր այս պայքարը նման է հողմաղացների դեմ Դոն Քիշոտի պայքարին:
Հ.Գ. Երդվում եմ, Դոն Քիշոտը հայհոյանք չէ: Հարցրեք Առաքել Մովսիսյանից, ինքը Ձեզ կբացատրի ով է Դոն Քիշոտը:
Դիտեք Գալուստ Սահակյանի և Հակոբ Հակոբյանի տեսանյութերը և կհամոզվեք, որ տարիքն իրենն ասում է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


