▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժբախտություն կլիներ, եթե ՀՀ վարչապետը Հայաստանում բիզնես շահ ունենար. դա բացառված է. Փաշինյան

Կապանում քաղաքապետի «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի քարոզարշավին մասնակցելով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Բիզնեսը Հայաստանում պետք է տարանջատվի քաղաքականությունից: Ով ուզում է բիզնեսով զբաղվել, պետք է հեռանա քաղաքականությունից:

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանում նախկինում խնդիր էր բիզնեսը և քաղաքականությունը տարանջատելը: Ես մեծ հարգանք ունեմ բոլոր գործարարների նկատմամբ: Շատ կարևոր է, որ նրանք իրենց աշխատանքային տաղանդով կարողանում են բիզնես անել, հարկեր վճարել: Գործարարները կարևոր դերակատարություն պետք է ունենան մեր երկրի զարգացման գործում: Բայց, ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով: Դժբախտություն կլիներ, եթե ՀՀ վարչապետը Հայաստանում բիզնես շահ ունենար: Դա բացառված է»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց` նույնն էլ վերաբերում է քաղաքներին. բիզնեսը պետք է տարանջատվի իշխանությունից: Փաշինյանը վստահեցրեց` Կապանի քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանը չունի բիզնես, նրա միակ գործը պետք է լինի ժողովրդին ծառայելը:

Կարդացեք նաև՝ «Հունան Պողոսյանը պետք է այնպես անի, որ դուք սկսեք վերաբերվել նրան այնպես, ինչպես Օսիպյանին եք վերաբերվում». Փաշինյան

Հարեւանը հարեւանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս ճանապարհն են փակում. Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին