▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվար գտնվի մի այլ երկիր, ուր ժողովրդի դեգրադացումը այնպիսի «պետական բարձր հովանու ներքո» է կատարվում

Դեֆորմացված փուչիկ հիշեցնող մարմնով և քնկոտ կովի դեմքով, վայնասուն կապած կլկլացողներին անվանում են «ժողովրդական երգի վարպետներ»: Լեփ-լեցուն դահլիճներ են հավաքում էդ միաբջիջների քիթ-կոկորդային հիվանդությանը ականատես լինելու համար, ու դա էլ հերիք չի, ձայնասկավառակներ են թողարկում էդ այլանդակություններով ու ցրում թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս: Օտարերկրացին էլ, դրանք ակամա ունկնդրելով, պատկերացում պետք է կազմի մեր երգարվեստի մասին:

«Ճ» կլասի փառատոններում մերթընդմերթ երևացող, Ֆելինիի անունը միայն որպես հագուստի խանութ կամ պիցցայի տեսակ ընկալող, տարատեսակ «ՍԱՈՒՆԱՅԱԲՆԱԿ ՄԼԱՎՈՂՆԵՐԻ» համար տեսահոլովակներ և մեկ-մեկ էլ «պատմական ֆիլմեր» նկարող (ի դեպ, վերջիններս առաջիններից համարյա չեն տարբերվում) և ի վերջո բախտի բերմամբ, որոշ օլիգարխների հետույքում մշտական բնակություն հաստատածներն էլ ժամանակակից հայ կինոյի «էլիտան» են կազմում:

Սեքսի հողի վրա շեղված, գրագողության բնագավառում «սև գոտի 9-րդ դան» ստացած, պոռնոգռաֆիա և շովինիզմ քարոզող, այլասերված ու մեծամիտ, իսկ կանանց պարագայում նաև անհավասարակշռված և «ֆրիգիտ» դեմքերն էլ հայհոյանքների շարաններով ցնդաբանություններ են տպագրում՝ իրենց Սարոյանի և Մաթևոսյանի հետևորդներ համարելով:

Կարող եք ասել, որ այս ամենը առկա է ցանկացած այլ երկրում, միգուցե, բայց ցանկացած այլ երկրում սա այսքան համատարած բնույթ դժվար թե ունենա, և դժվար թե գտնվի մի այլ երկիր, որտեղ ժողովրդի ԴԵԳՐԱԴԱՑՈՒՄԸ կատարվում է այնպիսի «պետական բարձր հովանու ներքո», ինչպիսին մերն է:
Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեին Կոմիտասն ու Արամ Խաչատրյանը, Հենրիկ Մալյանն ու Սերգեյ Փարաջանովը, Ալ. Շիրվանզադեն ու Ավ. Իսահակյանը, եթե տեսնեին մեր այժմյան մշակույթի պատկերը:

 

Վահան Մարտիրոսյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին