▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոլարիզացիայի մակարդակի նվազեցման հնարավոր հետևանքները

Օրերս կայացել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանը: Նիստի ընթացքում հայկական պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանը, առաջարկել է ԵՏՄ-ի առևտրային փոխհարաբերություններում անցնել ազգային արժույթի ու հրաժարվել դոլարից:

Դոլարիզացիայի մակարդակի նվազեցումը մեծ կարևորություն ունի մեզ համար: Հայաստանը համարվում է ներկրող երկիր և իր գործընկեր Ռուսաստանից ներկրում է թե՛ գազ և թե՛ ռազմավարական բնույթի ապրանքներ:

Այս դեպքում, երբ դոլարիզացիայի նվազեցումից հետո պայմանագրերը ձևակերպվեն ռուսական ռուբլով, մենք հնարավորություն կունենանք թե՛ գազը և թե՛ ռազմավարական բնույթի ապրանքները ներմուծել ավելի ցածր գնով: Դրան խթան կհանդիսանա վերը նշվածի դոլարային արժեքի իջեցումը:

Հայաստանի համար այսօր առաջնահերթ խնդիր է էներգակիրների գների իջեցումը և գլոբալ առումով այն կդարձնի Հայաստանին ավելի մրցունակ,անվտանգության խնդիրները ավելի հեշտ կլուծվեն, իսկ բիզնեսի մրցունակությունը կստանա դրական միտում:

 

Տիգրանուհի Դավթյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին