▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու անդաստիարակ ե՞ս. Ռիտա Սարգսյանը՝ ԱԱԾ-ի՝ իրենց տուն մտնելու հնարավորության մասին

armtimes.com-ը գրում է. Քիչ առաջ Կոնդի եկեղեցու տարածքում հանդիպեցինք Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Սարգսյանների ընտանիքում տեղի ունեցող ԱԱԾ գործողությունների շուրջ փորձեցինք Ռիտա Սարգսյանին մի քանի հարց ուղղել, թեեւ նախապես տիկին Սարգսյանից ներողություն խնդրեցինք, որ ոչ հարմար միջավայրում ենք փորձում ճշտել իր կարծիքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սակայն, նա սկսեց վիրավորել, երբ լսեց իրեն ուղղված հարցերը:

 

ՀԺ-ի հետ նրա զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

Տիկին Սարգսյան, Ձեր կարծիքն եմ խնդրում ԱԱԾ...

- Ես չեմ ուզում խոսել:

- Ի՞նչ պատճառով:

Իյա, իմ քաղաքացիական իրավունքն է:

- Ես ամեն դեպքում Ձեզ մեկ հարց եմ տալու: Ազգային անվտանգության ծառայությունը լայնամասշտաբ խուզարկություններ է իրականացնում Սարգսյանների ընտանիքում: Մտավախություն չունե՞ք, որ Ձեր առանձնատուն եւս կգան:

Image result for rita sargsyan

 

 

 

 

 

 

- Լսի, դու անդաստիարակ ե՞ս:

- Ինչու՞ եք վիրավորում: Դուք հանրապետության 3-րդ նախագահի տիկինն եք եւ հարցս կապված է Ձեր ընտանիքի հետ:

- Լավ եմ անում, որովհետեւ ես իմ քաղաքացիական իրավունքները գիտեմ, չեմ ուզում խոսել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն վաղ առավոտից գործողությունն է իրականացնում Սաշիկ Սարգսյանի բանկարանում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին