▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դու ես արտոնել այսօր ֆիզիկայի բանավանում տեղի ունեցածը, ցանածդ հնձի». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը.

«Ժողովրդավարությունը, առավել ևս մարդու իրավունքները երկակի ստանդարտներ չեն հանդուրժում, մեկի իրավունքների ոտնահարնան վրա աչք փակել, մյուսի համար դատապարտող ճառեր ասել չեն սիրում:
Դրանք արժեհամակարգ են, դավանած արժեքներ, որոնք չեն պայմանավորվում իրավունքների ոտնահարվածի, անհամաչափ ուժից տուժածի ով լինելով, նրա հայացքներով կամ այլ չափանիշներով:
Եթե լռում էիր, երբ ջերմության մեջ վառվող շուռնուխեցուն գազանավարի էին վերաբերվում, այլ բողոքի ակցիաներին աջ ու ձախ ուժ էր կիրառվում, անհիմն բերման ենթարկումներ էին տեղի ունենում՝ հույս ունենալով, որ դա միայն աչքիդ գրող նախկիններին է վերաբերվելու, ապա ...
Դու ես արտոնել այսօր ֆիզիկայի բանավանում տեղի ունեցածը, դու ես թքած ունեցել մարդու իրավունքների վրա, որովհետև քո սրտով էր:
Եվ ուրեմն ... ցանածդ հնձի»:

Կարդացեք նաև՝ «Երեկվա քաշքշուկից հետո մի քաղաքացի սրտի կաթվածով պառկած է վերակենդանացման բաժանմունքում». Սեդա Գրիգորյան

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին