▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դու՝ որպես ժողովուրդ, դատապարտված ես ոչնչացման»

«Շանթ Դաշինք» կուսակցության հիմնադիր Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դու՝ որպես ժողովուրդ, դատապարտված ես ոչնչացման, երբ խայտառակ պարտությունից ընդամենը երկու տարի անց ամբողջ հանրապետությունում համերգ է, տոն, խինդ և ուրախություն։ Դու՝ որպես ժողովուրդ, դատապարտված ես մշտապես աղետների մեջ տնքալու, որովհետև մահաբեր և ազգակործան աղետից ընդամենը երկու տարի անց ապրում ես անտարբեր` ասես ոչինչ տեղի չի ունեցել։ Դու դատապարտված ես ստորաքարշ կյանքի, որովհետև թքած ունես սեփական հայրենիքիդ վրա։ Եվ վերջապես, դո՛ւ, հայ ժողովուրդ, ստանալու ես անարժանապատիվ վախճան, որովհետև այսօր ազատություն և անկախություն կերտած հրապարակում, անկախության և պետականության կորստի շեմին ավելի շատ մարդ է հավաքվում ինչ֊որ անհասկանալի և ոչինչ չասող երաժշտություն վայելելու համար, քան պայքարի համար։
Ինչպես կբախտորոշեր Գարեգին Նժդեհը`
«Եթե կյանքիդ նպատակը հաճույքը համարեցիր, վախճանդ` կորուստն է»»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին