▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուբայ-Երևան չվերթի օդանավի անիվը ոչ թե պայթել էր թռիչքի ժամանակ, այլ վնասվել էր վայրէջքի պահին

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, արձագանքելով 2016 թվականի սեպտեմբերի 13-ին FlyDubai ավիաընկերության օդանավի՝ Դուբայ-Երևան թռիչքի ժամանակ տեղի ունեցած խնդրին, տեղեկացնում է, որ օդանավի հետ տեխնիկական խնդիր եղել է, սակայն անիվը ոչ թե պայթել է, այլ վնասվել է վայրէջքի ժամանակ: Հետադարձ չվերթի ուշացման պատճառ է դարձել վնասված անիվի նորով փոխարինումը՝ թռիչքի անվտանգությունն ապահովելու նպատակով:

Ինչ վերաբերում է օդանավի տարիքին, նշենք որ այդ օդանավի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2014 թվականին:

ՀՀ ԿԱ ՔԱԳՎ-ն մշտապես հետևում է դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս երթուղիները շահագործող ավիաընկերությունների օդանավերի թռիչքային անվտանգության մակարդակին:

Ժամանակակից բարդ ավիացիոն տեխնիկայի շահագործման ընթացքում հնարավոր չէ խուսափել տեխնիկական խնդիրներից:

 

Այս մասին տեղեկանում ենք ՔԱԳՎ-ի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին