▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք երջանի՞կ եք

Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հարցումներից պարզ է դարձել՝ 65.000 մարդուց 3-ն է իրեն երջանիկ համարել:

«Բոլոր դեպքերում մենք քչով բավարարվող ազգ ենք: Եթե ընտանիքում ամեն ինչ լավ է, ամուսնությունը հաջող է , մենք երջանիկ ենք»,-նկատում է սոցիոլոգը:

Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով էլ՝ երջանկությունը որպես հասկացություն, վերացական է.

«Եթե նույն մարդուն մեկ ամիս անց հարցնես, թե  երջանի՞կ է, հաստատ  այնպիսի պատասխան է տալու, որը մինչ այդ չէր նշել: Երբ որ իրականացնում ես կյանքիդ իմաստը, խրոնիկական երջանկության մեջ ես լինում՝ մինչև նոր պլանները: Իսկ դժբախտությունը գալիս է 65-70 տարեկանում, երբ մարդկանցից շատերը հասկանում են, որ կյանքն անիմաստ է անցել»,-նկատում է հոգեբանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին