▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուշման, քեզ մոռանալն անհնար էր, քո վրա կրակելը՝ ստորություն

Ծնունդդ շնորհավոր Դուշման: Քեզ մոռանալն անհնար էր, քո վրա կրակելը ստորություն: Դու միշտ ասում էիր «Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»: Կանխազգում էիր ավագ եղբայր, գիտեիր, այդպես էլ եղավ: 

Միշտ ածիլված էիր, միշտ մաքուր, կոկիկ զինվորին հավուր պատշաճի հագնված, նույնը պահանջում էիր քո զինակից ընկերներից: «Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»,-ասում էիր: 

Դու իրավաբան էիր, արդարության պաշտպան, ազատության մարտիկ, մարդու պաշտպան և ուրեմն անգամ քո ծննդյան օրով պաշտպանիր ազգիդ: Դու հիմա էլ էս պետք հային ու երանի քո ազգը քեզ սիրի այնքան, ինչքան դու էիր քո հողը սիրում:

Հայկ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին