▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դսեղ գյուղում «Նիվա»-ն հայտնվել է Փամբակ գետում. եղբայրները տեղում մահացել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամեր  առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դսեղ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորն ու հայտնվել Փամբակ գետում:

Վթարի հետևանքով 2 հոգի մահացել են: Մեկի դին քաղաքացիներն իրենց ուժերով դուրս են բերել ձորից, իսկ մյուսին դուրս բերելու համար այս պահին աշխատանքներ են կատարում տեղի փրկարարները, ճանապարհային ոստիկանները: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները Դեբեդ գյուղի բնակիչներ էին և հարազատ եղբայրներ:

Նրանք էին՝ 52-ամյա Գառնիկ Նազլուխանյանը և 41-ամյա Աղասի Նազլուխանյանը: Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի կարգադրությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 1-ից և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին