Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Մեր պաշտոնյաներին:
Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դուք էդքան հարի՞ֆ եք: Չգիտե՞ք, որ սիրուն աչքերի համար փող չեն տալիս: Էդ որ վարկեր եք վերցնում, գրանտներ, անհատույց գումարներ ու դրա դիմաց ինչոր բաներ եք անում: Ձեզ հարց տալի՞ս եք՝ ո՞րն ա տվողի շահը: Ուրեմն մի բան կա չէ՞: Բոլոր դեպքերում շատ լավ ուսումնասիրեք, թե ձեզանից ինչ են պահանջում, հաստատ համոզվեք, որ դա չի հակասում ձեր պետության շահերին հետո նոր համաձայնվեք:
Հիմա ձեր կարծիքով ՅՈՒՆԻՍԵՖ-ը, կամ ինչոր մեկը, ձեր սիրուն աչքերի համար է գումար տվել, որ ալյուրը <<հարստացնե՞ք>>: Կարո՞ղ ա իսկականից էդ աստիճանի հարիֆ եք, մենք տեղյակ չենք...