▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Շարմազանովը Իգնատի Առաքելյանին կծանոթացնի Նժդեհի հետ

«Ա1+»-ը գրում է. ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անակնկալի եկավ` իմանալով, որ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տարակուսել է, թե «ի՞նչ կապ ունի Նժդեհը Հանրապետական կուսակցության հետ»: Հիշեցնենք, որ նախարարը երեկ հայտարարել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանից հետո ինքն էլ է որոշել անդամակցել ՀՀԿ-ին: Լրագրողի այն հարցին, թե ինքն ի՞նչ գիտի Նժդեհի գաղափարներից, նախարարը արձագանքել էր հիշյալ տարակուսանքով:

«Ոչինչ, մենք իրեն կներկայացնենք Նժդեհի դերն ու նշանակությունը ոչ միայն Հանրապետականի եւ հայության կյանքում»,-այսօր կայքին ասել է ԱԺ փոխնախագահը: Այն հարցին, որ նախարարն արդեն իսկ որոշել է անդամակցել ՀՀԿ-ին առանց Նժդեհից գաղափար ունենալու, ասաց, որ «մինչեւ անդամակցումը գոնե համառոտակի կծանոթանա նժդեհյան գաղափարախոսությանը»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին