«Ցավում եմ պատգամավորի հետ տեղի ունեցածի համար: Զարուհի Փոստանջյանը դիմել է իրավապահ մարմիններին: Հուսով եմ` քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը»,-անդրադառնալով երեկ Մեղրիի ճանապարհին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպին` ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, ըստ տեղեկությունների՝ երեկ երեկոյան Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին «ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա են հարձակվել ՌԴ ներկայացուցիչներ, որոնք ներկայանալով որպես սահմանապահներ՝ կոտրել են տեսախցիկը: