Դասադուլ իրականցնող ուսանողներից 5 հոգի ընդունեցին ԱԺ աշխատակազմի առաջարկը և մուտք գործեցին ԱԺ շենք: Նրանց ուղեկցեցին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակ:
Ուսանողների հետ հանդիպմանը մասնակցում են նաև ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն ու Սոցիալական և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ դասադուլ անող ուսանողներն այս պահին ԱԺ շենքի դիմաց են։ Նրանք պահաջում են պահպանել տարկետման իրավունքը: Նշենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։