▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը թեժ է. մանրամասներ

«Փաստինֆո»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի Լեքսուս մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքի և դրան հաջորդած իրադարձությունների մասին:

Այսպես, մեր տեղեկություններով, ավտոմեքենայի սրահից Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը իր մոտ գտնվող ատրճանակով կրակ է արձակել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից վարվող Լեքսուս մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո դիմել է փախուստի:

Քաղաքապետի եղբայրը իր կողմից վարվող «Տոյոտա քեմրի» մակնիշի ավտոմեքենայով միացել է եղբորը և հետապնդել Ա.Թումանյանին : Էջմիածին քաղաքում իրենց կողմից վարվող ավտոմեքենաներով հարվածել են Թումանյանի վազ 21-06 մակնիշի ավտոմեքենային, որի արդյունքում այն կանգնել է, իջել են մեքենաներից, սկսվել է քաշքշուկ: Այդ ժամանակ իրենք Ա. Թումանյանի ձեռքից խլել են ատրճանակը, որով նա կրակել է իրենց ուղղությամբ:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ լարված իրավիճակ է Էջմիածնում. նախօրեին կրակել են գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ, ծեծել մրցակից թեկնածուին:

Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան` ժամը 23։00-ի սահմաններում, երբ Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր ավտոմեքենայով Երևանից վերադառնալիս է եղել Էջմիածին, Զվարթնոցի ճանապարհի մոտակայքում Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որից հետո ավտոմեքենայի միջից կրակոցներ են հնչել Կ. Գրիգորյանի ավտոմեքենայի ուղղությամբ։

Բարեբախտաբար զոհեր չկան: Փոխարենը հիվանդանոցում է հայտնվել մրցակից թեկնածուն` ծեծված: Վերջինիս վիճակը ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ այստեղ քաղաքապետի պաշտոնի համար թեժ պայքար է ընթանում գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և թեկնածու Արթուր Թումանյանի միջև:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին