▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո՝ «Գօ'զալ»

Ստյոպա Սաֆարյանը՝ համացանցում տարածված աղմկահարույց սքրինշոթերի մասին

Աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը. Ոստիկանություն

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մխիթարյանը բացում է իր գոլերի հաշիվը «Ռոմայում»

Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Իտալիայի առաջնություն. «Ռոմա»-«Սասսուոլո». ՈւՂԻՂ

Պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը պարզեցվել է

Հիմա մենք հնարավորություն ենք տալիս, որ «Լիդիանը» միջազգային արբիտրաժում շահի Ամուլսարի գործը.. . .

Խայտառակ վիճակ․․․Ի՞նչ էր կատարվում գերեզմաններ տանող ճանապարհին

Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Մեղրիի ոստիկանները պարզել են, թե ինչ հանգամանքներում է հրդեհվել Լեհվազ համայնքի անտառը

Դե ձեզ տեսնեմ, իմ բյուր սանիկներ, ձեր քավորին ի՞նչ գործի կդնեք մի օր․ Աշոտյան

Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս Գրիգորյան

Կազմակերպված մուրացկանության միջոցով բազմաթիվ երեխաներ ենթարկվում են անմարդկային ու լկտի. . .

Ի՞նչ է նկատվել Երևանի երկնքում

Ջերմուկցիները սեպտեմբերի 20-ից գործադուլներ, դասադուլներ և բողոքի այլ ակցիաներ են. . .

Պետականության մայրամուտի գործընթացը շարունակվելու է իր ողբերգական երանգներով ու ծավալով. Արման Բաբաջանյան

Ստուգումներ ենք արել Ամուլսարում. Հայկ Բարսեղյան

«Նոր Նորքում նոյեմբերին ինքնակամ շինությունը քանդելու վերաբերյալ դատական ակտ չկա». Հակոբ Կարապետյան

Արագած լեռան վրա արջի կողմից հարձակման ենթարկված Լեհաստանի քաղաքացին մահացել է

Կրկին երկրաշարժ Շիրակի մարզում

Արագած լեռան վրա արջը հարձակվել է Լեհաստանի երկու քաղաքացու վրա. կա վիրավոր

Ադրբեջանցուն հաղթելուց հետո Սլավիկ Գալստյանը պարտվել է ՌԴ-ն ներկայացնող հայ ըմբշամարտիկին

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Ի՞նչ ա էղել, մի րոպե, էս ո՞վ ա ջղայնացել. Փաշինյանը համբուրեց հաշմանդամ քաղաքաքացուն

Աննա, մի օր կգանք՝ կուտենք...Նիկոլ Փաշինյանը ձկան փառատոնում հրաժարվում էր համտեսից

Աշխարհում միշտ կգտնվեն մարդիկ, որ առանց անգամ ձեզ ճանաչելու «կմեղադրեն» բոլոր մեղքերի մեջ․. . .

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՕԿՍ-ի շենքում գտնվող սրճարանի բացմանը

Մայր Աթոռն արձագանքել է Հայոց Եկեղեցու վերաբերյալ «ԲիԲիՍի»-ի հրապարակմանը

Մահացել է նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը

Աննախադեպ տեսարան է լինելու...Նիկոլ Փաշինյանն ինտրիգը բացահայտեց

Երևանում շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան խոսել է. ինչ է ասել

Պարոն Փաշինյան, ես գիտեմ, որ շատ եք սիրում ձուկ ուտել.Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ձկան փառատոնին

Ավտոերթը Ջերմուկից դեպի Երևան մեկնարկել է

Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս

Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին

Վերադառնում է իմ նախկին եսը. դա անում եմ ստիպված, պարտադրված. Հովհաննես Ազոյան

Հայրենի ջուրն ու հողը քաղցր է, որ գաս՝ չես պոկվելու, մնալու ես էստեղ...Հրաչ Ճապրայեան

Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ Զարուհի Բաթոյան

Ամուսինը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը, ապա՝ հարևանին

Միանգամից 2 նոր ֆիթնես ակումբ Երևանում. InShape-ը հայտարարել է կանանց համար 2 նոր մասնաճյուղի. . .

Իշխող մաֆիայի օրոք ընտրությունն ինքնախաբեություն է. «Սասնա Ծռեր»

Երևանի մանկապարտեզներից մեկի մոտ ձողից կախված տղամարդու դի է հայտնաբերվել

Հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ Լյուսյային չտեսնեմ էկրանին.Լևոն Տեր-Պետրոսյան

Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի անձանց մեղադրանք է առաջադրվել

Մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն էին հետազոտում. Արսեն Թորոսյան

Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամի հետ, Գեղարդի վանական համալիրում էր

«ՍԴ-ն շտապել է և անելիք չուներ. գործը ենթակա էր կարճման». հրապարակվել են ՍԴ երկու դատավորների. . .

Եկամտահարկը պետք է նվազի՝ առաջիկա 3-5 տարիների ընթացքում հասնելով 20%-ի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: 

Բուհի պրոֆեսորադասաոխսական կազմի հետ հանդիպումը վարել է տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը: Ռեկտոր Արամ Սիմոնյանը քննարկմանը ներկա չի եղել:

«Այսօրվա հանդիպումը խորհրդանշական է այն առումով, որ մեկ տարի առաջ իրողություն դարձավ քաղաքական հեղափոխությունը, որը սկիզբն էր վերափոխումային գործընթացի, ինչը ներառում է տնտեսությունը եւ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտները: Մենք՝ տնտեսական համայնքի ներկայացուցիչներս, գիտենք որ տնտեսությանը առավել բնորոշ են իներցիոն զարգացումները: Միաժամանակ գիտենք, որ խոր ռեֆորմների, տնտեսաիրավական կարգավարումների իրականացման արդյուքնում դուրս կգանք զարգացման նոր ուղեծիր եւ կունենանք բարեկեցիկ ու հզոր Հայաստան: Սա է տնտեսական հեղափոխության բովանդակությունը: Այս մասին շեշտում եմ այն պատճառով, որ տնտեսական հեղափոխության մասին ընկալումները տարբեր են ամենատարբեր շրջանակներում, ընդհուպ մասնագիտական: Եվ մենք պարոն վարչապետ, պատաստվում ենք առաջիկայում այդ թեմայով իրականացնել մեծ խորհրդաժողով՝ ներգրավելով ոչ միայն գիտական, այլ նաեւ գործարար աշխարհը: Պարոն վարչապետ, համոզված ենք, որ այսօրվա հանդիպումը որոշակի նպաստ կբերի տնետսական հեղափոխության գործարկմանը, գաղափարների գեներացմանը եւ տեսլականի հստակեցմանը»,- ասաց դեկան Հայկ Սարգսյանը:

Վարչապետը մասնագետների հետ հանդիպումից ակնկալել է ակտիվ քննարկումներ, մտքերի փոխանակում, ու ի վերջո նաեւ եզրահանգում:

Նա ներկայացրել է նաեւ կառավարոթյան պատկերացումները տնետսական հեղափոխոթւյան վերաբերյալ.   

«Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի: Տասը տարվա արդյունքով Հայաստանի 10 կամ 20 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունները, ի տարբերություն այսօրվա, երբ ամենախոշոր հարկատուները այն ընկերություններն են, որոնք գործում են բնական կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում, կամ հանքարդյունաբերական ոլորտում: Ընդհանրապես, երբ ասում ենք՝ տեխնոլոգիաները պետք է դառնան տնտեսության լոկոմոտիվը, մենք նկատի ենք ունենում, ինչպես ինչպես փափուկ կամ «սոֆթ» տեխնոլոգիաները, այնպես էլ առարկայական, շոշափելի կամ «հարդ» տեխնոլոգիաները»,- ասաց վարչապետ Փաշինյանը:  

Նա նաեւ ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, եւ դրան հասնելու կարեւորագույն գործիքներից մեկը պետք է դառնա ՀՀ հարկային օրենսգրքւմ համահարթ եկամտային հարկի սահմանումը. «Ընդ որում նախապայմանով, որ եկամտահարկը պետք է նվազի՝ առաջիկա 3-5 տարիների ընթացքում հասնելով 20 տոկոս համահարթ եկամտահարկի: Այսպիսով մենք կարծում ենք՝ խրախուսում ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը, եւ խրախուսում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների կրթությունը»:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով նկատի է առնվում ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը: «Հույս ունենք, որ ՀՀ-ում բորսայական համակարգը առաջիկայում էականորեն կզարգանա: Մեր կառավարությունը այս ուղութամբ նույնպես աշխատանք է վարում եւ փորձում ենք ՀՀ-ում գտնել պետական ընկերութուններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա, ինչպես նաեւ փորձել որոշակի կարագովրումներով խրախուսել մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով: ԻՀարկե ՀՀ-ում բանկային համակարգը բավականին կայացած է, նաեւ ծառայությունների որոշակի համակարգ է կայացած, որտեղ նույնպես մենք կարող ենք ասել, բարձր որակավորմամբ ամսնագետներ ներգրավելու պոտենցիալ կա»,- փաստեց վարչապետը:

Նա միեւնույն ժամանակ նկատել է, որ անգամ մեծ ջանքերի դեպքում հնարավոր չէ ամբողջ աշխատուժը բերել միեւնույն որակավորման եւ որոշակի շերտավորումն անխուսափելի է լինելու. «Որպես մեր կառավարության առաջնահերթություն, հռչակել ենք նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտները, որոնք ըստ էության համարում ենք նույնպես տեխնոլոգիաների հետ առնչվող: Աշխատուժի այն հատվածը, որը չի տեղավորվի մեր ասած բարձր որակավորման սեգմենտում, կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր եւ միջին բիզնեսի զարգացման որոշակի դինամիկա, բարեկեցության որոշակի մակարդակ եւ անհատական ջանքը գործադրելու որոշակի հնարավորություն»:

Ինչ վերաբերում է հեղափոխության մեթոդին, վարչապետը շեշտել է, որ ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում, այնպես էլ տնտեսական հեղափոխության համար հիմնական եւ առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը, մարդկանց խրախուսելը տնտեսական գործունեության եւ ընդհանուր առմամբ յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը ինչպես տնտեսության օբյեկտ, այնպես էլ տնետսական գործունեության սուբյեկտ հանդիսանալու պարագայում:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին