▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկել եմ Արարատի մարզպետի համար հարմար մի բան ընտրեմ․ Պատգամավորը՝ կոկորդիլոսի լուսանկարներ է հրապարակել

ԱԺ պատգամավոր Հրաչյան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար և տեսանյութ է հրապարակել ու հումորային գրառում կատարել․ 

Եկել եմ Գարիկ Սարգսյանի համար հարմար մի բան ընտրեմ,-գրել է Հրաչյա Հակոբյանը։ 

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին մամուլում ու հասարակությունում շատերը հումորով անվանում են  կոկորդիլոսների մասնագետ՝ մարզում կոկորդոլիսաբուծության ձախողված ծրագրի մասին իր հայտարարություններից հետո։ 

Մամուլում և համացանցում նաև քննարկումների առարկա էր դարձել Գարիկ Սարգսյանի հետևյալ արտահայտություն-ձևակերպումը․ 

 «Հարցն այն է եղել, թե կոկորդիլոսների նախնիներն ավելի շատ կենդանիների որ խմբին են պատկանել։ Հիմա ես ավելի շատ կենդանիների ուսումնասիրման մասնագետ եմ դարձել:  Կոկորդիլոսն իր կառուցվածքով, իր օրգան համակարգով մոտ է թռչուններին, չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Ինչ-որ ժամանակ նրանք նույնիսկ թռչել են»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին