▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկել եմ՝ կանգնեմ ժողովրդիս կողքին. ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը միացավ ցուցարարներին

Տիգրան Մեծի պողոտայով երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաժողովրդական շարժմանն է միացել նաև ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը:

«Աշխատանքից դուրս եմ եկել ու եկել եմ էստեղ: Եկել եմ՝ կանգնեմ ժողովրդիս կողքին: Ես չեմ կարա մահակով ու վահանով դուրս գալ ժողովրդիս դեմ: Չեմ կարա գործել ժողովրդի դեմ, քանի որ նա հանցագործություն չի կատարել: Հորդորում եմ աշխատանքային ընկերներիս՝ միանալ մեզ»,- ուղիղ եթերում ասել է Թովմասյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին