Նիկոլ Փաշինյանը , Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում, դիմեց ՀՀ բոլոր ընդդիմադիր ուժերին՝ առաջարկելով մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել հանուն Հայաստան պետության:
«Մենք այս ընթացքում բազմաթիվ հակասություններ ենք ունեցել, վիճել ենք, կռվել, երբեմն վիրավորել իրար, բայց ժամանակ է հանուն ժողովրդի, ի վերջո, միավորվենք Ազատության հրապարակում ու ներենք իրար: Ուղերձ եմ ուզում հղել «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցություններին՝ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան»: Ես գիտեմ, որ մենք միասնական ենք հանուն երջանիկ ապագայի: Ազատության հրապարակը լեփ-լեցուն է, ու մենք ուզում ենք ձեզ տեսնել մեր կողքին»,- հայտարարեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթն՝ ամբողջությամբ ու գործողությունները՝ տեսաանյութում
Տեսանյութը՝ Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան էջից