▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլ ինչո՞ւ ես ինձ ցավ պատճառում․․․ Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ:
Նրանք «Կամի» ակումբում ներկա են Գոռ Սուջյանի երեկոյին․ երգիչը կատարում է Project LA նախագծի  «Փնտրում ես դու» երգը։

Խոսքերը՝ Համո Սահյանի, երաժշտությունը՝ Լևոն Արևշատյանի։ 

Խոսքերը՝ ստորև․

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:
Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:
Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:
Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ինձ ցավ պատճառում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին