▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ելիսեյան պալատը Սիրիային հարվածելու մասին օդանավերով տեսանյութ է հրապարակել

 

 

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմը Twitter-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ օդանավերն օդ են բարձրանում շաբաթ գիշեր Սիրիայի տարածքին հարվածելու համար:

«Ֆրանսիայի զինված ուժերի թռիչքն այս գիշեր, որոնք միջամտել են սիրիական ռեժիմի կողմից ոչ լեգալ քիմիական զինանոցի դեմ»,-ասված է հաղորդագրությունում:

Տեսանյութում մի քանի կործանիչներ շարժվում են թռիչքուղում, որից հետո նրանցից մեկն օդ է բարձրանում է ու հեռանում: Տեսանյութն արվել է գիշերային ժամի, ուստի անհնար է պարզել, թե որ բազայից են նրանք օդ բարձրացել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է դիրքային հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում։

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին Դումա քաղաքում քիմիական հարձակում տեղի ունեցավ։

ԱՄՆ-ն քիմիական զենք կիրառելու մեջ մեղադրում է սիրիական եւ ռուսական կողմին։ Ըստ լրատվամիջոցների, հարվածները եղել են Դամասկոսի եւ Բարզեխի ուղղությամբ, որտեղ տեղակայված են մի քանի գիտական լաբորատորիաներ եւ ռազմական օբյեկտներ։

Օպերացիան կատարվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերով։ Հարվածը հասցվել է Սիրիայի ժամանակով գիշերը՝ ժամը 4-ին, ճիշտ այն պահին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր գալիս ելույթով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին