Փոքրիկ 7-ամյա Ջեսսիկա Ֆիտչը հարկադրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ին՝ խախտել օրենքը: Երեխան այնքան շատ է ցանկացել լուսանկարվել թագուհու հետ, որ վերջինը չի կարողացել մերժել նրան: Իսկ թագուհին երբեք օրենքներ չէր խախտել.գրում է The Telegraph-ը:
Պարզվում է, որ երեխան զբոսնել է Բուքինգհեմյան պալատի այգում, որտեղ և տեղի է ունեցել հերթական միջոցառումը՝ թագուհու 60-ամյա գահակալության առիթով: Իսկ աղջնակի այնտեղ հայտնվելը պատահական չէ: Նրա հայրը համագործակցում է տեղի զինված ուժերի հետ:
Ջեսսիկան, գրկած փոքրիկ Բերտա արջուկին, զբոսնել է բարձրաստիճան անձանց հետ, հետո նրա հայրը մոտեցել է թագուհուն՝ խնդրելով նկարվել իրենց արջուկի հետ:
Թագուհին մի փոքր մտածելուց հետո համաձայնել է: Աղջնակի հայրը դողացող ձեռքերով կատարել է պատմական «Ջեսսիկան, Բերտան և Ելիզավետան» լուսանկարը.գրում է vesti.ru-ն: