1in.am-ի տեսանյութում՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Ելք»-ին իրենց գործընկեր չի համարում:
«Մեր միակ գործընկերը ընդդիմադիր հանրությունն է: Քաղաքական ուժերը գործող համակարգի, իշխանության սպասարկուներն են: «Ելքը» և «Հանրապետականը» ինձ համար մի աստիճանի վրա են»,- նշեց Փոստանջյանը:
«Հիմնականում նրանք, որոնք այսօր գործում են քաղաքական դաշտում, հիմնականում սպասարկում են այս գործող համակարգին, որն ունի Սերժ Սարգսյանի դիմագիծը և ՀՀԿ հասկացությունն է կրում: Բոլոր նրանք, որոնք չեն պատրաստվում դատապարտել այդ համակարգը, ոչ մեկի հետ համագործակցելու եզրեր չունենք եւ չենք էլ համագործակցում: Մենք իրենց բոլորին ճանաչում ենք այս համակարգի սպասարկուների, նրանք տարիներ շարունակ այդպես էլ քվեարկում են: Եթե քվեարկում ես նույն կերպ ինչպես Սերժ Սարգսյանի ցանկությունն է, քվեարկում ես այս համակարգի պահպանման համար»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում