▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ բանասիրության ու պատմության ֆակուլտետների դասախոսները գործադուլ են հայտարարել

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոսներն այսօր մեկ օրով նախազգուշական գործադուլ են անում` միանալով ուսանողների դասադուլին. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Նարինե Դիլբարյանը։



«ԵՊՀ դասախոսների գերակշիռ մասն իր համերաշխությունն է հայտնել ուսանողական շարժմանը` ի պաշտպանություն «Հայոց լեզու», «Գրականություն», ինչպես նաև «Հայոց պատմություն» առարկաների` բուհերում պարտադիր դասավանդմանը։ Բացի այդ, հայտարարում ենք մեկօրյա նախազգուշական գործադուլ»,–ասաց նա։

Դիլբարյանի խոսքով` դասախոսները նախատեսում և ակնկալում են հարցի քննարկում` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, այդ թվում` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Ժամանակակից Հայոց լեզվի ամբիոնի դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Ռիտա Սաղաթելյանn իր հերթին նշեց, որ իրենց գործադուլն ինքնանպատակ չէ.

«Մեր ուսանողները մեկ շաբաթ շարունակ արդարացի պահանջով փողոցում են, իսկ այս ընթացքում այս ազնիվ շարժումն աղավաղվում է: Դրա համար մենք որոշել ենք կանգնել մեր ուսանողների կողքին՝ ևս մեկ անգամ արձանագրելով ակցիաների իրական նպատակը»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին