tert.am-ը գրում է. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինվորական արարողակարգով հուղարկավորում են ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամներին. հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին:
Արարողությանը ներկա են ինչպես բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, այնպես էլ ՀՀ շարքային քաղաքացիներ և մտավորականներ: