▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երաժիշտները նոտաները լավ չէին տեսնում.Էդուարդ Թոփչյան

Սեպտեմբերի 10-ին  Երևանյան 9-րդ միջազգային փառատոնի մեկնարկով 90-ամյա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սկսում է իր հոբելյանական համերգաշրջանը:

«Այս տարի նույնպես փորձել ենք մեծ երաժիշտների  ներգրավվել, ինչը ստացվել է: Վաղվա համերգը օրինակ՝ մեծ իրադարձություն է, քանի որ  ելույթ է ունենալու մեր ժամանակների լավագույն ջութակահարներից մեկը՝ Վադիմ Ռեպինը (Ծրագրում՝ Բրուխ՝ Ջութակի կոնցերտ, Մալեր՝ Սիմֆոնիա թիվ 1 «Տիտան»), իսկ սեպտեմբերի 15-ին ելույթ կունենա յուրահատուկ դաշնակահար Լեյֆ Ուվե Անդսնեսնը(Ծրագրում՝ Մոցարտ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 20. Ռե մինոր, K466, բեթհովեն, Սիմֆոնիա թիվ 2): Մեզ մոտ խնդիրը միշտ դրված է երաժշտական մակարդակի վրա և մեր ունկնդիրը պետք է լինի լուրջ, բանիմաց»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՖՆ-ի ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը՝ հույս հայտնելով որ սեպտեմբերի 15-ին վերանորոգումից հետո կբացվի Արամ Խաչատրյան համերգասրահը և Լեյֆ Ուվե Անդսնեսնին կունկնդրենք այնտեղ.

«Այժմ ունենք ավելի լավ լուսավորություն, քանի որ երբեմն երաժիշտներն ասում էին, որ լավ չեն տեսնում նոտաները: Բեմն էլ է գեղեցկացվել, կունենանք նվագախմբային աթոռներ»,-տեղեկացրեց գլխավոր դիրիժորը:

Վադիմ Ռեպինը, ով նվագում է Գվարների դել Ջեզուի 1743-ին կերտած ջութակով, այսօր իր առաջին փորձն էր կատարել Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմի հետ, ասաց, որ շատ գոհ է.

«Այս փառատոնը նվիրված է նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց, եթե որևէ իրադարձության էլ նվիրված չլիներ, ես, միևնույն է՝ մասնակցելու էի: Կուզեի ասել, որ յուրաքանչյուր փառատոն առաջին հերթին երաժշտության տոն է, ուստի այն պետք է ուղղակի վայելել»,- ասաց Ռեպինը:

Նշենք, որ սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 28-ը ընթացող փառատոնային ծրագիրը բավականի հագեցած է.կկայան 8 սիմֆոնիկ և 6 կամերահին համերգ: Փառատոնին իրենց մասնակցությունը կունենան ասպարեզի հայտնի ու մեծ վաստակ ունեցողշուրջ 30 հրավիրյալ և հայաստանցի արտիստներ. նրանք են՝ Վադիմ Ռեպին, ջութակ (Ռուսաստան), Քիմ Քաշքաշյան,  ալտ  (ԱՄՆ), Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ (Մեծ Բրիտանիա), Մարիաննա Շիրինյան, դաշնամուր (Դանիա), Բարրի Դուգլաս, դաշնամուր (Մեծ Բրիտանիա), Վենցել Ֆուխս, կլարներտ (Գերմանիա),  Իդա  Կավաֆյան, ջութակ (ԱՄՆ), Անի Կավաֆյան, ջութակ  (ԱՄՆ),  Լևոն Չիլինկիրյան, ջութակ (Մեծ Բրիտանիա),  Բորոդին քառյակ (Ռուսաստան),  Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գի, դաշնամուր (Ֆրանսիա), Ակիկո Սուվանայ,  ջութակ (Ճապոնիա), Քսավիեր Ֆիլիպս, թավջութակ (Ֆրանսիա), Քրիստոֆ Պոպպեն, դիրիժոր (Գերմանիա), Անուշ Նիկողոսյան, ջութակ (Հայաստան), Պիեր Կառլո Օրիցիո, դիրիժոր (Իտալիա), Մասսիմո Մերչելլի, ֆլեյտա (Իտալիա), Ռադեկ Բաբորակ, գալարափող (Չեխիա), Արամ Թալալյան, թավջութակ, Արթուր Ավանեսով, դաշնամուր (Հայաստան), Անժելա Սարգսյան, թավջութակ,  Սոֆյա Վարդանյան, ջութակ, Աննա Եսայանց, ալտ: 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին