▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երաժշտական հեքիաթ-ներկայացում՝ «Մի անգամ երազում»

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալեքսանդր Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները մանուկներին հրավիրել էին Մոսկվայի տուն` միասին ճանապարհորդելու սիրված մուտֆիլմերի աշխարհով: 

«Մի անգամ երազում» խորագրով երաժշտական հեքիաթ-ներկայացման շրջանակում դպրոցի նորաստեղծ փողային նվագախմբի, ինչպես նաև վոկալի դասարանների շնորհալի սաների մասնակցությամբ ներկայացվել են հատվածներ համաշխարհային գրականության էկրանավորված լավագույն 14 հեքիաթներից: Դիսնեյի հայտնի մուլտֆիլմերի սիրված հերոսների մոմե թանգարանում հայտնված աղջկա մասին ներկայացումն առանձնացել է փոքրիկ հանդիսատեսի հետ անմիջական կապով: Միջոցառումը համեմված է եղել պարային ուրախ կատարումներով: 
Ալեքսանդր Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մոնիկա Պետրոսյանի խոսքով մյուզիքլները նոր մոտեցում են և ուսուցողական ու միաժամանակ դաստիարակչական մեծ դեր ունեն երեխաների կյանքում: 
Երաժշտական ծրագրի միջոցով երեխաները ծանոթացել են նաև տարբեր ազգերի ու մշակույթների երաժշտությանը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին