▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երազում գոյություն ունեցող մղձավանջն արթմնի ժամանակից շատ ավելի տանջալի է

Երբ ցերեկը մի անախորժ տեսարան է բացվում դեմդ, կարող ես աչքդ փակել, կամ ճամփադ փոխել ու չտեսնել այն. իսկ ինչպես վարվես, երբ նույնը պատահում է քեզ երազում, երբ աչքդ արդեն փակած է։

Երազում գոյություն ունեցող մղձավանջն արթմնի ժամանակից շատ ավելի տանջալի է։

Պատահե՞լ է ձեզ կորցնել մի շատ սիրելի բարեկամի, մեկը, առանց որի մի րոպե իսկ չեք կարող ապրել, որով ապրում ու շնչում եք։ Այն օրը, երբ մեռնում է ձեր սիրելին, իրիկունը քնում եք մի պահ մոռանալու ձեր սոսկալի վիշտը։ Բայց այն երևում է ձեզ դագաղում պառկած։ Ուզում եք լաց լինել՝ արցունք չի գալիս, ուզում եք փախչել, ոտները չեն շարժվում, կամենում եք պոռալ, օգնություն կանչել՝ ձայն դուրս չի դալիս ու ատամ –ատամի սեղմած, սարսափահար սպասում եք լուսանալուն։

Ես գիշերները քնում եմ այսպիսի տագնապում։ Եթե հարցնեք՝ քո ի՞նչն է մեռել, պիտի պատասխանեմ՝ իմ ազատությունը, աշխարհում իմ ամենաթանկը, ամենասիրելին, առանց որի ես մի վայրկյան իսկ չեմ կարող ապրել։


Լեռ Կամսար, 1957թ. «Կարմիր օրեր»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին