▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ամեն զանգից վեր ես թռչում, ասում ես՝ Աստված իմ գոնե վիրավորված լինի. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

/filemanager/uploads/2019/08/week-5/Anna-hakobyan.png

«Երբ ամեն զանգից վեր ես թռչում, սրտիդ աշխատանքն արագանում է, ծնկներդ ծալվում են, աչքերիդ առաջ մթնում է, ուսերիդ ծանրությունից ողնաշարդ չես կարողանում ուղիղ պահել, ուզում ես ավելի շուտ հողի տակ անցնել, բայց հանկարծ այդ զանգը քեզ քո զինվոր որդու մասին վատ լուր չբերի կամ ասում ես՝ Աստված իմ գոնե վիրավորված լինի։

Նույն պահին մտածում ես մյուս ձագերի մասին, որոնց ոչ թե անձամբ դու ես կաթ տվել, փայափայել ու մեծացրել, այլ քո նման մեկը։

Մենք՝ բոլոր հայ մայրերս քիչ-քիչ մահանում ենք մեր ամեն մի հերոս զինվորի, բայց մեր սրտում՝ մեր «ձագի, գառնուկի» հետ միասին։

Որդի կորցրած մայրը մահանում է իր բալի հետ միասին, պարզապես դա ֆիզիկապես արձանագրվում է ինչ-որ մի օր, ինչ-որ մի պահի։

Մեզ՝ մայրերիս համար սա դժոխք է։

Բայց մենք ո՛չ հայրենիք եւ ո՛չ էլ արժանապատվություն չունե՛նք թշնամիներին տալու։

Հայ ժողովուրդը այլեւս երբե՛ք չի ցեղասպանվելու։

Հայ մայրը անցնելու է դժոխքի միջով, բայց իր որդուն անարժանապատիվ նահանջի չի՛ դրդելու»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին