▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ արցախցին պարբերաբար բողոքում ու անիծում է Հայաստանի իշխանավորներին

 

Ղարաբաղցիների հետ շփման ընթացքում զարմանքից ապշում էի, երբ նրանք պարբերաբար բողոքում ու անիծում էին Հայաստանի իշխանավորներին:


Արցախի հայերը բողոքում էին, որ հայաստանցիներն են շահագործում և հսկայական եկամուտներ ստանում իրենց հանքերից, որ հեռուստամարաթոնների արդյունքում հավաքված գումարների օգտագործումն անարդյունավետ է իրականացվում, ի սկզբանե նախատեսված բազմաթիվ աշխատանքներ մինչև օրս չեն արվել և այլն: Ըստ էության այդ վերաբերմունքը պռոյեկտվում է նաև հայաստանցիների վրա և որոշ դեպքերում ձևավորված անհանդուրժողական մթնոլորտը դրա արդյունքն է:


Մինչդեռ ամենանշանակալին այն փաստն է, որ այդ նույն իշխանավորների հիմնական մասը Ղարաբաղցի է, իսկ իշխանության զգալի մասը ղարաբաղյա կլանի ձեռքում է:


Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում մարդիկ նույն կերպ բողոքում են իշխանություններից և երբեմն ասում' "Ղարաբաղցիներն են իշխում մեր երկրում", "Ղարաբաղի համար արյուն թափեցինք, իսկ հիմա մի քանի ղարաբաղցի մեր արյունն ա թափում", "Ղարաբաղցիներով լցված իշխանությունը թալանում է երկիրը" և նմանատիպ այլ մտքեր, որոնք տարածված են ժողովրդի կենցաղային քննարկումներում և այս վերաբերմունքը ևս պռոյեկտվում է ղարաբաղցի ժողովրդի վրա:


Այսպիսով, մարդիկ, որոնք ՀՀ քաղաքական և տնտեսական իշխանությունն են կազմում, որոնցից շատերը ղարաբաղցի են, իրենց գործունեության արդյունքում նեղացնում, ցավեցնում, թալանում ու կողոպտում են թե հայաստանցիներին, թե ղարաբաղցիներին և այդ մարդկանց պատճառով առաջին` Սոցիալ-տնտեսական և իրավական ոչ բարվոք մթնոլորտում է ապրում հայ ժողովրդի թե Արցախյան, թե Հայաստանյան մասը, և երկրորդ` Արցախի և Հայաստանի հայ ազգի ներկայացուցիչները միմյանց հանդեպ երբեմն լարված են տրամադրվում:

 

Արմեն Խաչիկյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին