Հայաստանի քաղաքական գործընթացներն արձանագրող և վերլուծող տեղեկատվական դաշտը ողողված է ոչինչ չասող արտահայտություններով.
ա. «Հայաստանը պատրաստ չէ ժամանակի մարտահրավերներին» - այս արտահայտությունն արտաբերողը պետք է իմանա, որ աշխարհում ընդամենը մի երկու-երեք երկիր կա, որոնք պատրաստ են մարտահրավերներին, և դրանք հենց այն երկրներն են, որոնք ստեղծում կամ ծնում են ժամանակակից մարտահրավերները, մյուսները, այո, պատրաստ չեն և չեն կարող լինել:
բ. «ժողովրդին պետք է ասել ճշմարտությունը» - իրականում մարդիկ ճշմարտասեր չեն, ճշմարտությունը որպես բարձրագույն արժեք կրելը գրեթե վերմարդկային կամք և պատասխանատվություն է պահանջում; առավել ևս մենք՝ հայերս, ավելի շատ հակված ենք ճշմարտությունը չասել, քան ասել, այնպես որ «ժողովրդին ճշմարտություն ասելը» ժամանակի անիմաստ վատնում է, քանի որ ճշմարտություն չէ, որ ապրեցնում է մարդկանց:
գ. «պետք է մոբիլիզացնել ժողովրդին» - նախ, ժողովուրդը ո՞րն է՝ հայ հասարակությունը, թե՞ ազգը, երկրորդ՝ որն էլ լինի՝ հանրությունը կամ ազգը, այն բանակ չէ, դուք էլ նրա հրամանատարը չեք, որ մոբիլիզացնեք, երրորդ՝ մարդկանց երեք բան է անհրաժեշտ՝ անվտանգություն, արդարադատություն և զարգանալու հնարավորություն, եթե սրանք կարող եք ապահովել՝ ասեք ինչ անենք, իսկ եթե չէ՝ հեռացեք քաղաքական թատերաբեմից, ռուսի ասած՝ ի բեզ վաս տոշնո