▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ. Սոֆյա Հովսեփյան

«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից  ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու եւ  բոլոր տեղերում տեղեկություն են տարածում, որ իբր միացել եմ ԲՀԿին, Քոչարյանին եւ այլն   եւ որ ամենակարեւորն է՝ վերցրել եմ 50000$։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է  ֆեյքերի դեմ։

«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից  ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու եւ  բոլոր տեղերում տեղեկություն են տարածում , որ իբր  միացել եմ  ԲՀԿ ֊ին , Քոչարյանին եւ այլն   եւ որ ամենակարեւորն է  վերցրել եմ 50000$ ։ (Իրենք իրենց էժան վարքագիծը ծախում են մեծ գումարով ի դեպ )։

Մինչեւ «Իմ քայլից» դուրս գալս էլասում էին «Նիկոլը քեզ 50000$ է տվելոր խմբակցությունում մնաս»։

Հիմա, որ էսա ֆեյք բրիգադին  այս օրենքով դատի տամ կարո՞ղ է  պատահի այդ  50000$ գա տեղն ընկնի))))»։

Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը, որով նա առաջարկում է վիրավորանքի համար մինչեւ 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչեւ 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 2 միլիոնի փոխարեն մինչեւ 10 մլն դրամ փոխհատուցման չափ:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին