▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Ֆրանցիսկոս պապին ես փնտրում, պետք է փնտրես ամենաանշան մեքենան

«Իր քահանայապետության սկզբից Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը որոշել է օգտվել շատ պարզ եւ ոչ զրահապատ մեքենաներից: Նա գերադասում է ոչ աղքատ, բայց ոչ էլ հարուստ կենցաղավարություն վարել: Նա համարում է, որ շատերի համար մեքենան խորհրդանիշ է հանդիսանում ուժի, հզորության, իշխանության, փողի, ուստի փորձում է մեզ ուրիշ ուղերձ հղել.ինձ թվում է՝ դա սքանչելի է: Գուցե այստեղ չէ, բայց Ամերիկայում ավտոմեքենաների մեծ քարավաններ են, զրահապատ մեքենաներ, իսկ երբ հետեւից գալիս է մի փոքրիկ մեքենա է գալիս, ասում են՝ ահա, սա Ֆրանցիսկոս պապի մեքենան է։ Երբ Ֆրանցիսկոս պապին ես փնտրում, պետք է փնտրես ամենաանշան մեքենան»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հռոմի պապը «Range Rover»-ով, «Bentley»-ով կամ զրահապատ մեքենաներով չի շրջում, նշեց Հռոմի պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին