▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ կկողմնորոշվեք ու երբ բարձրաձայն կարտաբերեք Սերժ Սարգսյանի անունն` իմաց տվեք...

Ազգային Ժողովի պատգամավոր Վահան Բաբայանն,  ըստ էության, շատ ծանր է տարել Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ ամբիոնից և մի հետաքրքիր ստատուս է գրել այդ առնչությամբ:

Ինչն է հետաքրքիր,  որ այստեղ պ-ն Բաբայանը, որն վերջին 20 տարվա մեջ 2 անգամ Ազատության հրապարակում է հայտնվել:

Նախ` փորձում է Նիկոլ Փաշինյանին և Քաղաքացիական պայմանագրին մեղադրել այնտեղ չլինելու մեջ:

Ցավում եմ,  որ երիտասարդ պատգամավորը իր խոսքը ազդեցիկ սարքելու համար շատ բաներ մոռացության է մատնում:

Ուստի, հարկ եմ համարում հիշեցնել պ-ն Բաբայանին , որ երբ Նիկոլը և քաղ.պայմանագրի անդամները եղել են Ազատության հրապարակում,  նա ` Վահան Բաբայանը կուսակցությունից կուսակցություն էր վազում` “Հանրապետություն” , “ՄԻԱԿ” , “Երիտասարդական”:

Երբ Նիկոլը և քաղ. պայմանագրի անդամները տարբեր հրապարակներում էին կրակոցների տակ,  ԲՀԿ և ուժեղ տղերքը պաշտպանում էին Սերժ Սարգսյանի ընտրվելը` բարիկադի հակառակ կողմից:

Նիկոլը քաղբանտարկյալ էր,  երբ ԲՀԿ-ն իր կոալիցիոն ստորագրությամբ օրինականացնում էր 10 մարդու գնդակահարելը և Սերժի Սարգսյանի Բաղրամյան 26 մտնելը:

Շարունակե՞մ...  կարծում եմ այս մասով այսքանը բավարար է :

Ինչ վերաբերվում է մեր օրերին, ապա մի շտապիր` դուք ինքներդ դեռ շատ երկար Ազատության հրապարակում կանգնած չեք լինելու` տենց պատվեր դեռ չկա:

Երբ կկողմնորոշվեք` շտապելու եք արագ , թե դանդաղ , նստացույցով, թե 2017 գնալով, ով է ավելի ընդդիմադիր , ով ոչ, իշխանական ու ընդհանրապես, երբ բարձրաձայն կարտաբերեք Սերժ Սարգսյանի անունն`  իմաց տվեք,  իսկ մինչ այդ համամիտ եմ , որ վառ երևակայության զգացումը այնքան է զարգացել, որ ոմանք մոռանում են դեպքերի և դեմքերի իրական պատկերները:

Մոռանում են,  բայց վստահ եղեք` հիշեցնող միշտ կգտնի:


Ալեն Սիմոնյան 

 

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը` ստորև. 

Նիկոլ Փաշինյանի մոտ երևի վառ երևակայության զգացումը այնքան է զարգացել, որ մոռանում է դեպքերի և դեմքերի իրական պատկերները: ԱԺ ամբիոնից կուրծք ծեծող պատգամավորը համարձակվում է Բարգավաճ Հայաստանին մեղադրել այն բաների մեջ, որի մասին բազմիցս հնչել են հիմնավորումներ, իսկ այսօր ԲՀԿ-ն կանգնած է Ազատության հրապարակում ու պայքարում է իշխանափոխության համար, ինչը չես ասի Նիկոլի նրա ձևավորած կառույցի մասին: Թերևս դեռ նման պատվեր չկա, և ի վերջո, ինչ կարիք կա մարդկանց հավաքել կամ ցրտին կանգնել դրսում, եթե կարելի է մեկ-երկու պոպուլիստական ելույթով հայտնվել իշխանական էկրաններին ու կայքերում, միաժամանակ գումար աշխատել: Երևի Նիկոլի մոտ իրոք իրականության և անիրականի սահմանագիծը խախտված է:
Խորհուրդ եմ տալիս երիտասարդ պատգամավորին մնալ իր չափերի մեջ:
Ես լավ պատկերացնում եմ, որ Նիկոլի նոր միսիան համաժողովրդական շարժման հանդեպ վայրահաչելն է: Ասեմ, որ թույլ էր: Կոստյումների ճակատամարտից զատ կա մեկ այլ՝ օֆիսային իրականություն, և արժի նրան հարցնել, թե ո՞վ է ֆինանսավորում Քաղաքացիական պայմանագրի գրասենյակը քաղաքի կենտրոնում:

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին