▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ կլուծվի Երևանում տրանսպորտի հարցը. Տիգրան Ավինյանը մեկնաբանում է

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանըՙ անդրադառնալով Երեւանում տրանսպորտի խնդրի լուծմանը, նշել է որ այդ հարցում իրենք արդեն ունեն հստակ հայեցակարգ:

Իսկ հարցին, թե երբ են Երեւանի քաղաքացիներն ազատվելու «մարշրուտկաներից», Ավինյանը պատասխանել է.

«Քաղաքապետարանն ունի հստակ ծրագիր, մենք ունեցել ենք երկու քննարկում քաղաքապետի, միջազգային դոնոր ընկերությունների, ֆինանսների նախարարության հետ: Կարծում եմ՝ որոշակի վերջնական լուծումները հասկանալի են մեզ համար:Կառավարությունն աջակցում է քաղաքապետարանին այս խնդրի լուծմանը հասնելու համար: Հուսով եմ, որ մոտակա 1-2-3 տարվա ընթացքում կկարողանանք ամբողջական լուծել տրանսպորտի հարցը մայրաքաղաքում: Համոզված եմ, որ դա կբերի որակական ահռելի փոփոխության տրանսպորտի կազմակերպման առումով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին