▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Ռուսաստանն ադրբեջանցիներին միլիարդ դոլարի զենք վաճառեց, վրացի վերլուծաբանները վտանգ չտեսան

Երբ որ Ռուսաստանը Հայաստանին 800 միլիոն դոլարի զենք տվեց (սակայն հայտնի էլ չի այս ինֆորմացիան որքանով է ճշմարիտ), որոշ վրացի վերլուծաբաններ (Սոսո Ցինցաձե, Նոդար Նաթաձե) շտապեցին դրանում տարածաշրջանային կայունությանը սպառնացող վտանգ տեսնել:

Բայց երբ նույն Ռուսաստանն ադրբեջանցիներին մի քանի միլիարդ դոլարի զենք վաճառեց՝ մեծ քանակությամբ «Սմերչ» և «Բուրատինո» տիպի ծանր հրետանի, ՄԻ-24 ուղղաթիռ, Տ-90 տանկ, ու պատրաստվում է 100 հատ էլ այդ տանկերից տրամադրել, այդ վերլուծաբանները որևէ վտանգ չտեսան: Նրանց մոտ 4-6 միլիարդ դոլարը որևէ կերպ չերևաց, մինչդեռ անհայտ 800 միլիոնը քիչ էր մնում լուրջ աղետների պատճառ որակվեր:

Արման Սահակյան

Հիշեցնենք, որ 2012-ին կնքված պայմանագրի համաձայն Ադրբեջանը 100 տանկ է գնել Ռուսաստանից, որի առաջին խմբաքանակը Բաքու էր ուղարկվել 2013-ին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին