Երբեք չէի կարծի, որ կգա մի օր, երբ մեզ համար «բարի» լուր կլինի աճյունների վերադարձը...
Սակայն մոլագար և ադեկվատության բոլոր զգացումներից զուրկ թշնամին (այո, թշնամին, այլ ոչ թե՝ հակառակորդը) հերթական անգամ «զարմացրեց» թե մեզ, թե միջազգային կազմակերպություններին։ Փառք ու պատիվ մեր քաջերին, որ գիշերային օպերացիան իրականացրեցին մեր կողմի համար անկորուստ՝ չնայած գնում էին մեծ կորուստի մոտ...
Զոհված տղաների աճյունները վերջապես կհանձնվեն հողին.. Հանգչեք խաղաղությամբ...
Հ.Գ. Դավիթ Սանասարյան ջան, դու էլ շատ մեծ գործ արեցիր, հալալ ա քեզ! Առողջություն եմ մաղթում!
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ԼՂՀ հատուկ ստորաբաժանումներիիրականացրած օպերացիայի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից խոցվածուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշանհրաժեշտ մասեր: