▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանից որևէ դրական քայլ ակնկալելը միամտություն կլինի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սահմանադրական փոփոխությունների շնորհիվ անվերահսկելի իշխանություն ստացած Էրդողանից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որևէ դրական քայլ ակնկալելը միամտություն կլինի: 

Հակառակը՝ Էրդողանի մոտ նկատվող նեոօսմանիզմի հակումները նոր մարտահրավերներ են ստեղծելու ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար:
Էրդողանի ղեկավարած ներկայիս Թուրքիան որևէ մոտիվացիա չունի կարգավորել հայ-թուրքական հարաբերություններն, ավելին՝ թուրքական հանրության ներսում անգամ նման ձևավորված պահանջ չկա: Թուրքիայում քիչ չեն նաև այն քաղաքացիները, ովքեր տեղյակ էլ չեն, որ Հայաստանի հետ կա փակ սահման:

Չպետք է մոռանալ նաև Ղարաբաղյան հարցում Թուրքիայի ապակառուցողականության, այդ երկրի հակահայկական արտաքին քաղաքականության և, ի վերջո, այն մասին, որ Թուրքիայում  «հայ»  եզրույթը դեռևս օգտագործվում է որպես վիրավորանք:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման միակ ընդունելի տարբերակը շարունակում է մնալ առանց նախապայմանների համաձայնության գալը: Միջազգային հարաբերությունների պատմության մեջ մտած «ֆուտբոլային դիվանագիտությունն» ուրվագծեց այդ ճանապարհը, բայց Թուրքիան կասեցրեց գործընթացը, իսկ Ցյուրիխյան արձանագրությունները Թուրքական Մեջլինիսի ինչ որ արխիվում փոշի են հավաքում:

Նարեկ Մինասյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին