Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ռուսական ռմբակոծիչը խոցելուց հետո Ռուսաստան մեկնող Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիների տարբեր պատճառներով հետ են ուղարկում օդանավակայաններից։ Ավելին, որոշ քաղաքացիներ պնդել են, թե իրենց 24 ժամ օդանավակայանի անվտանգության խցերում պահելուց հետո են հետ ուղարկել Թուրքիա։
«Մեզ ասում են «Էրդդողանին կբաևեք» ու հետ են ուղարկում օդանավակայանից»,- հայտարարել են Ռուսաստան մեկնել ցանկացող Թուրքիայի քաղաքացիները:
Ազգությամբ քուրդ Այդըն Թալին պատմել է,որ ոստիկաններին ասել է, որ ինքը ազգությամբ քուրդ է և կապ չունի Էրդողանի հետ, սակայն նրան նույնպես թույլ չեն տվել ինքնաթիռ նստել՝ ասելով․ «Կգնաս, Էրդողանին կբաևես, դու էլ Թուրքիայի քաղաքացի ես»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական օդուժը կործանել է ռուսական Սու-24 ռազմական օդանավը` պնդելով, որ այն հատել է թուրքական սահմանը։ Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցված ռազմական օդանավի հետ կապված միջադեպը համարել է Էրդողանի կողմից «հարված թիկունքից»: