Թուրքական դատարանը ծաղրանկարիչներ Բահադըր Բարութերին և Օզեր Այդողանին նախագահ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար նախ դատապարտել է 11 ամիս 20 օր ազատազրկման, ապա ազատազրկումը փոխարինել 7 հազար լիրա (2800 դոլար) տուգանքով։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Penguen ամսագրի 2014-ի օգոստոսի համարում ծաղրանկարիչները պատկերել էին մի ծաղրանկար, որում նախագահի նոր նստավայրում Էրդողանին դիմավորող պաշտոնյան Էրդողանին մատերով շրջանակ է ցույց տվել, որն էլ Թուրքիայում նույնասեռականների նշանն է։
Այդ աղմկահարույց ծաղրանկարի հրապարակումից հետո էլ Էրդողանի փաստաբանները հայց են ներկայացրել ծաղրանկարիչների դեմ: