▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանն անդրադարձել է իր` հայկական ծագման մասին լուրերին

 

Թուրքիայի Հանրապետության վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մասնակցելով «Խոսում են թեկնածուները» հեռուստահաղոդմանը, խոսել է իր էթնիկ ծագման վերաբերյալ շրջանառվող տարբեր խոսակցություններին: Էրդողանը նախ հիշեցրել է մի հանրահավաքի ժամանակ ժողովրդահանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին և նախագահի մյուս թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի հասցեին հնչեցրած իր խոսքերը:
«Քըլըչդարօղլու, դու ալևի ես, ես սուննի: Դրա մասին խոսիր: Դեմիրթաշ, դու էլ զազա ես: Մի վախեցիր խոսել այդ մասին»: Այնուհետև Էրդողանն անդրադարձել իր ազգային պատկանելության թեմային:
«Կամ երևացեք այնպես, ինչպես կաք, կամ եղեք այնպես, ինչպես երևում եք: Իմ մասին ինչեր ասեք, որ չասեցին. Էլ վրացի, էլ ներեցեք հայ` շատ տգեղ ձևով: Բայց ասեմ` ես հորիցս և մորիցս իմացել եմ, որ ես թուրք եմ: Իզուր ամեն մեկն իր ուզած կողմն է քաշում թեման», -ասել է Էրդողանը:
Ընդդիմադիր «Դեմոկրատ հաբեր» կայքն Էրդողանի արտահայտման այդպիսի ձևը բնութագրել է որպես հայերի դեմ ուղղված ատելության դրսևորում: Իսկ «Հաբերահվալ» կայքը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ էլ էր Էրդողանն անդրադարձել էր ծագման մասին խոսակցություններին դարձյալ NTV-ի եթերից: «Ընտրություններին ընդառաջ» հեռուստահաղորդման ժամանակ իրեն ուղղված հարցին պատասխանելիս Էրդողանը նշել էր, որ իր և նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին բազմաթիվ գրքեր կան:
«Այդ գրքերում էլ տեղ չմնաց, որ գրվի մեր արմատների հրեական, հայկական  կամ ներեցեք հունական լինելու մասին»:
Ժամանակին Էրդողանի այս խոսքերը խիստ քննադատության թիրախ դարձան սոցմեդիայում` մասնավորապես Twitter միկրոբլոգում: Էրդողանին քննադատող օգտատերերը շեշտում էին այն միտքը, որ այլ ազգին պատկանելը ոչ մի վատ բան չի նշանակում:
Ermenihaber.am

Թուրքիայի Հանրապետության վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մասնակցելով «Խոսում են թեկնածուները» հեռուստահաղոդմանը, խոսել է իր էթնիկ ծագման վերաբերյալ շրջանառվող տարբեր խոսակցություններին: Էրդողանը նախ հիշեցրել է մի հանրահավաքի ժամանակ ժողովրդահանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին և նախագահի մյուս թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի հասցեին հնչեցրած իր խոսքերը:

«Քըլըչդարօղլու, դու ալևի ես, ես սուննի: Դրա մասին խոսիր: Դեմիրթաշ, դու էլ զազա ես: Մի վախեցիր խոսել այդ մասին»: Այնուհետև Էրդողանն անդրադարձել իր ազգային պատկանելության թեմային:

«Կամ երևացեք այնպես, ինչպես կաք, կամ եղեք այնպես, ինչպես երևում եք: Իմ մասին ինչեր ասեք, որ չասեցին. Էլ վրացի, էլ ներեցեք հայ` շատ տգեղ ձևով: Բայց ասեմ` ես հորիցս և մորիցս իմացել եմ, որ ես թուրք եմ: Իզուր ամեն մեկն իր ուզած կողմն է քաշում թեման», -ասել է Էրդողանը. գրում է ermenihaber-ը:

Ընդդիմադիր «Դեմոկրատ հաբեր» կայքն Էրդողանի արտահայտման այդպիսի ձևը բնութագրել է որպես հայերի դեմ ուղղված ատելության դրսևորում: Իսկ «Հաբերահվալ» կայքը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ էլ էր Էրդողանն անդրադարձել էր ծագման մասին խոսակցություններին դարձյալ NTV-ի եթերից: «Ընտրություններին ընդառաջ» հեռուստահաղորդման ժամանակ իրեն ուղղված հարցին պատասխանելիս Էրդողանը նշել էր, որ իր և նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին բազմաթիվ գրքեր կան:

«Այդ գրքերում էլ տեղ չմնաց, որ գրվի մեր արմատների հրեական, հայկական  կամ ներեցեք հունական լինելու մասին»:

Ժամանակին Էրդողանի այս խոսքերը խիստ քննադատության թիրախ դարձան սոցմեդիայում` մասնավորապես Twitter միկրոբլոգում: Էրդողանին քննադատող օգտատերերը շեշտում էին այն միտքը, որ այլ ազգին պատկանելը ոչ մի վատ բան չի նշանակում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին