Եվրախորհրդարանի լիագումար նիստում կայացան Հայոց ցեղասպանության հարցով քննարկումները: 100-ամյա տարելիցին նվիրված բանաձեւի քննարկման ժամանակ սկանդալային հայտարարություն արեց իտալացի պատգամավոր Բորգեզիո Մարիոն: Խոսելով Թուրքիայի նախագահի կողմից Հռոմի պապի հասցեին հնչեցված մեղադրանքների մասին պատգամավորն ասաց. «Էրդողանն իսկական մաֆիոզ է: Այսպես մաֆիոզի պես խոսելով էլ ուզում է մուտք գործել ԵՄ: Այդ պահվածքով Թուրքիան չի կարող մուտք գործել Եվրամիություն»:
Այս հայտարարությանը հաջորդեցին Եվրախորհրդարանի անդամների ծափահարությունները:
Հիշեցնենք, որ ձայների մեծամասնությամբ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որով կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: