Այսօր Երևանում տեղի ունեցավ հերթական ավագանու նիստը, որի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ուղղակի «փայլեց» իր գիգանտ մտքի թռիչքով։
Խմբակցությունը դեմ քվեարկեց՝ իդեպ, ամոթ ու զոռ, հունվարի 1–ից մանկապարտեզների, գրադարանների աշխատակիցների, ինչպես նաև համայնքային ծառայողների աշխատավարձերի բարձրացման նախագծին։
Երկու խոսք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պռշիկների վերաբերյալ. դա ինչ տռյուկ էր՝ ուզում էիք երևալ, թե՞ ուզում էիք ցույց տալ, որ «սոցիալական բևեռացում», «բյուջեի բեռ» արտահայտությունները օգտագործելով քաղաքական դիվիդենտներ եք հավաքելու, թե՞ մոռացել եք, որ Երևան քաղաքի ավագանին պոպուլիստական արտահայտություններ անելու վայր չէ, այլ ձեզ համար՝ աշխատավայր։
Վերոնշյալ խմբակցության պռշիկները մոռացել էին, որ շատ վերջերս ՀՀ Ազգային ժողովի իրենց գործընկերները պայքարում էին պատգամավորների աշխատավարձերի բարձրացման համար։
Մի խոսքով տխուր օպերետտա ստացվեց այսօր ձեզ մոտ։ Ինչի արդյունքում, իհարկե, ձեզ մնում էր միայն լքել դահլիճը։
Երևան քաղաքի ավագանին պոպուլիստական արտահայտություններ անելու վայր չէ ձեզ համար, այլ աշխատավայր
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet