▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ավտոլվացման կետերից մեկում ծեծել են Բժշկականի դասախոսին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 23-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 14:40-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 36-ամյա Կարեն Դիլբարյանն է:

Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 170/1 հասցեում գործող ավտոլվացման կետում անհայտ անձը վիճաբանության ժամանակ գլխով հարվածել է Կ. Դիլբարյանի գլխին, ով հավասարակշռությունը կորցրել և ընկել է, որից հետո անհայտ անձը հարվածներ է հասցրել Կ. Դիլբարյանի մարմնի տարբեր մասերին:

Կայքի տեղեկություններով՝ Կ. Դիլբարյանը աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ որպես դասախոս:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին